News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախը երբեք դիերի վերադարձի հարցը չի շահարկել, քանի որ կարծում ենք, որ այդ թեմայով շահարկումները սխալ են ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաեւ բարոյականության տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, մեկնաբանելով դիերի եւ ձերբակալված անձանց փոխանակման շուրջ բանակցությունների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: 

«Այդ մարդիկ արդեն զոհվել են: Բարոյական չէ շահարկել նրանց ծնողների, հարազատների զգացմունքները: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, հակառակը, ձգտում են շահարկել այդ թեման, սակայն դա նրանց գործն է: Ինչ վերաբերում է գերիների, ձերբակալվածների, հակառակորդի կողմում պատահաբար հայտնված մարդկանց վերադարձին, ապա մենք նման մոտեցումը ճիշտ ենք համարում ինչպես քաղղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, եւ դա միջազգային իրավունքի պահանջն է: Այլ բան չի կարող լինել: Սակայն հարցն այն է, թե ինչ ենք վերադարձնում, եթե նույնիսկ օգտագործենք այդ տերմինը՝ փոխանակում, մարդիկ միանման կարգավիճակով: Այսինքն, եթե մարդը պատահաբար հայտնվել է հակառակորդի տարածքում, նույնիսկ եթե նա զինծառայող է, սակայն ոչինչ չի արել, հանցանք չի գործել, բնականաբար, հակառակ կողմը պետք է վերադարձնի այդ մարդուն, նույնիսկ եթե չի կարող որեւէ մեկի հետ «փոխանակել» նրան: Իսկ Ադրբեջանի նման շահարկել, հայտարարել, թե կվերադարձնի երկու հայերի՝ փոխանակելով ահաբեկիչների եւ մարդասպանների հետ, որոնց մեղքն ապացուցվել է բաց, թափանցիկ դատական պրոցեսում, որին ներկա են եղել միջազգային դիտորդներ, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ, սխալ է»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:  

Նա հիշեցրեց, որ այս մարդիկ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, սպանել են 2 մարդու, այդ թվում՝ անչափահասի, վիրավորել են մի քանի մարդու, այդ թվում՝ երիտասարդ կնոջ, պատճառել են նյութական վնաս: «Մենք չենք կարող այս մարդկանց «փոխանակել»: Եթե որեւէ մեկը փորձի գնալ այս ճանապարհով, դա կարող է այստեղ սոցիալ-քաղաքական պայթյուն առաջացնել: Այսինքն՝ չի կարող, բայց 100 տոկոսով կառաջացնի՝ միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Առավել եւս հիմա»,- նախազգուշացրեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ նման ճանապարհը զրկում է ռամիլ սաֆարովին պարսավելու բարոյական իրավունքից, զրկում է սպանված Գուրգեն Մարգարյանի եւ Սմբատ Ցականյանի, մյուս սպանվածների ազգականների եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների աչքերին նայելու իրավունքից: «Սա նույն շղթայի օղակներն են: Եթե մենք բաց ենք թողնում,- իսկ չէ՞ որ վերադարձնելը կնշանակի, որ մենք փաստացի բաց ենք թողնում ահաբեկիչներին,- դա նշանակում է, որ մենք ընդունում ենք եւ մոռանում այն, ինչ տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի հետ: Սպանվածների շիրիմներին քաղաքական գործիչների այցելությունները բացարձակ կեղծիք կլինեն: Այն, ինչ արել են Ասկերովն ու Գուլիեւը, հավասար է ռամիլ սաֆարովի արածին: Նրանց ազատելով՝ մենք հաշտվում ենք նրա արածի փաստին: Մենք ընդունում եւ մոռանում ենք մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք վաղեմության ժամկետ չունեն»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ