News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մի խումբ պետական եւ հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի եւ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված պարգեւատրման արարողության ժամանակ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգեւների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգեւներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր եւ բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաեւ՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձեւով ներկայացրել եք նաեւ մեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ ներկայացուցչին
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Ասիական...
2024-ի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ....
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է…
Հայաստանում կպատժեն հարկատուների ճիշտ չներկայացրած տեղեկությունների համար
Ճիշտ ներկայացված տեղեկությունների համար կնախատեսվի պատիժ...
Պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ Միքայել Մելքումյան
Մենք ունենք մոտ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնք․․․
Կառավարությունում կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի նիստ. Հաստատվել է 39 հայտ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել...
Ամենաշատ