News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել էպաես կրճատել Ազգային անվտանգության խորհրդի հաստիքները, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Որոշ աղբյուրներ կարծում են, որ հաստիքների կրճատումը Սպիտակ տան ջանքերի մի մասն է՝ ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը ազգային անվտանգության նոր խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի օրոք։

Գերատեսչության  հաստիքի կրճատման հարցումը փոխանցվել է նախագահի աշխատակազմի ապարատի ղեկավար Միք Մալվանիի եւ նոր խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի կողմից ավագ պաշտոնատար անձանց։

Ավելի վաղ Վաշինգտոնում սկանդալի տեղիք էին տվել հավաստիացումները, թե Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ Կիեւին դրդելու համար օգնել վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին երկրորդ ժամկետով վերընտրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակցի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությանը Կիեւին Վաշինգտոնի ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր նման կասկածների հիման վրա սկսել հանրապետական Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի։ Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն է եկող տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակեց երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի սղագրությունը։ Պարզվեց, որ Թրամփը Զելենսկուց չի փորձել հասնել հետաքննություն սկսելուն Հանթեր Բայդենի հանդեպ՝ Ուկրաինային Միացյալ Նահանգների ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթ, ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության անցկացման հիմքեր չի հայտնաբերել ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ