News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար ժամանում են ամբողջ աշխարհի տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, եւ այս հարթակը կհանգեցնի զրույցի այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաները զարգանում եւ փոխում մեր կենսակերպը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Pixar-ի ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը։

Քեթրին Սարաֆյանը այն հիմնական զեկուցողներից մեկն է, որոնք Երեւանում կմասնակցեն WCIT 2019-ին։

«Այստեղ մասնակցում է ավելի քան 70 երկիր, եւ գալիս են մարդիկ ամբողջ աշխարհից։ Ես կանխավայելում եմ դա։ Հուսով եմ տեսնել, թե ինչպես են մասնակիցները ծանոթանում մեր մշակույթի հետ»,- ասաց ան։

Սարաֆյանը նշեց, որ սա իր առաջին այցը չէ Հայաստան, սակայն հավելեց, որի հայերենն այնքան էլ լավ չէ։ Ես լեզուն մի կիասամյակ եմ սովորել, մի քիչ հասկանում եմ, սակայն իմ խոսակցական հայերենը այդքան էլ լավ չի»,- ծիծաղելով ասաց նա։

WCIT 2019-ը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Երեւանում։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ