News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից Հրայր Թովմասյանին զրկելու մասին նախաձեռնության քվեարկությունը գաղտնի է եղել, ապա անհնար է ստույգ ասել, թե ով է եղել այն միակ պատգամավորը, որը դեմ է քվեարկել: Հոկտեմբերի 7-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա՝ ժողովրդավարական հասարակությունն ավտորիտարից տարբերվում է նրանով, որ ցանկացած կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի: «Այդպիսի մեկ քվեաթերթիկի առկայությունը վկայում է այն մասին, որ գաղտնի քվեարկությունն իր առավելություններն ունի, եւ այդ մեկ մարդու կարծիքը գոյություն ունենալու իրավունք ունի: Ոչ ոք չի կարող վերահսկել քվեարկության ընթացքը: Այս հարցով ոչ մի քննություն չի կարող եւ չպետք է անցկացվի»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ գաղտնի քվեարկության արդյունքներն ամփոփելիս հայտարարվել էր, որ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորից կողմ է քվեարկել 98 խորհրդարանական, եւ միայն մեկն է դեմ քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ