News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների ստորագրահավաքին, որով պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, Սեյրան Օհանյանն ասաց. «Այն քաղաքական-հասարակական գործիչները, որոնք գնահատում են իրավիճակը, համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Կարելի է այդ ամենը իրականացնել եւ թույլ տալ նաեւ, որ ինքը լինի ազատության մեջ` առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջեւ, նա կատարում է:

Կարծում եմ, որ եթե ինքը լինի անազատության մեջ, ինքը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել եւս, որ նախաքննական մարմինը իր գործը կատարել է: Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրության համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են: Չեմ կարծում, թե ինքը կարող է նրանց հետ առնչություն ունենալ եւ ինչ-որ կերպ ազդել: Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված այդ հազար զինծառայողների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել որպես գլխավոր շտաբի պետ: Ռոբերտ Քոչարյանը ինձ որեւէ ցուցում, որեւէ հրաման չի տվել, առավել եւս մնացածին»:

Դիտարկմանը, որ հասարակական, քաղաքական գործիչներն իրենց հայտարարության մեջ նշում են, որ Քոչարյանի անազատության մեջ լինելը կարող է երկու հայկական պետությունների համար լուրջ սպառնալիք լինել, նա արձագանքեց. «Ով նշել է իրենցից հարցրեք, չեմ հասկանում՝ ինչի մասին եք ասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ