News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքցի սպաները, որոնք կասկածվում են Բաղդադի արվարձան Մադինատ Աս Սադրում ցուցարարների դեմ ուժ գործադրելու մեջ, հետաքննության կենթարկվեն, ասվում է Իրաքի ԶՈՒ միացյալ հրամանատարության շտաբի երկուշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Կիրակի երեկոյան ուժայինների եւ ցուցարարների միջեւ ուժեղ բախումներ էին տեղի ունեցել Բաղդադի արվարձան Մադինատ Աս Սադրում։ Իրաքյան ԶԼՄ-ների տվյալներով, ոստիկանությունը զինված ուժերի աջակցությամբ արցունքաբեր գազ եւ ռազմական փամփուշտներ էր գործածել։

Բախումների զոհ էր դարձել առնվազն 15 մարդ, հայտնել է իրաքյան Shafaq գործակալությունը՝ հղում կատարելով բժշկական աղբյուրին։ «Իրաքի ԶՈՒ գերագույն հրամանատարը (վարչապետ Ադել Աբդել Մահդին) կարգադրել է ստեղծել հանձնաժողով․․․ շտապ հետաքննություն անցկացնելու այն հրամանատարների եւ սպաների հանդեպ, որոնք արտակարգ ուժ են կիրառել եւ խախտել են հրամանները Մադինատ Աս Սադրում բախումների ժամանակ»,- ասվում է միացյալ հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում։

Հանձնաժողովը կղեկավարի ռազմական հետախուզության տնօրենը, ասվում է փաստաթղթում։ Միաժամանակ, վարչապետը հրամայել է հանել բանակի ստորաբաժանումները Մադինատ Աս Սադրից եւ այնտեղ դաշնային ոստիկանության լրացուցիչ ուժեր ուղարկել, հայտնում է INA-ն։

Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվում են ազգային հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ սոցցանցերում կոչ արվեց ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ, վերացնել գործազրկությունը, բարելավել կոմունալ ծառայությունների որակը։ Բողոքի այս ցույցերն առաջինն են մեկ տարի առաջ վարչապետ Ադել Աբդել Մահդիի կառավարության ձեւավորումից հետո։ Ցույցերի ընթացքում տեղի են ունենում անկարգություններ եւ բախումներ ցուցարարների ու ուժայինների միջեւ, որոնք զենք են գործադրում։

Ներկայում, իրաքյան ՆԳՆ-ի տվյալներով, կա 104 զոհ, ավելի քան 6000 տուժած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ