News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը եւ հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաեւ ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ