News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ և հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիրների հետ։ Նրան դիմավորել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը եւ PicsArt-ի ներկայացուցիչները։

«Մեր ամբողջ թիմը սպասում էր նրան։ Երբ ներս եկավ, բոլորը հոտնկայս ծափահարեցին։ Շատ սիրուն և ոգևորիչ էր այդ պահը։  Ընդհանուր խոսեցինք կազմակերևպության մասին, մեր առաքելության մասին, թե որքան մարդ ենք միավորում աշխարհում ստեղծարարության շուրջ։ Ինքն էլ պատմեց, թե ինչպես է տեսնում աշխարհը, ընդհանուր զրույց ծավալվեց, մի քիչ շրջեց գրասենյակում և դրանով սահմանափակվեց։ Նա նաև ոգևորված էր, որ ընկերության ինժեներների 50 տոկոսը կանայք են»,–NEWS.am-ի հետ զրույցում նշեց PicsArt-ի հայստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կառավարությունում հյուրընկալել Քիմ Քարդաշյանին։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին եւ երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ