News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն, ինչ խոսեց Ալիեւը Նժդեհի մասին, նման մոտեցումը առհասարակ պայմանավորված է գիտելիքի պակասով, կամ ցինիզմով, կամ հոգեկան խանգարումներով, կամ բոլորը միասին, որովհետեւ բոլոր այդ երեւույթները առկա են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի որակումներին Գարեգին Նժդեհի վերաբերյալ։

«Նախ պարզ է, որ Գարեգին Նժդեհը ֆաշիստաան վերնախավի կամ ֆաշիստների հետ որեւէ կապ չուներ։ Իսկ Ադրբեջանը, մի պետություն, որը հերոսացնում է Սաֆարովին, Թալեաթին, Էնվերին, միլիարդներ է ծախսում Սաֆարովին բանտից ազատելու համար, եւ  փաստորեն ողջունում է Թուրքիայի ագրեսիան Սիրիայի դեմ, սա ոչ այլ ինչ է քան ֆաշիզմ»,- ասաց նա։

Դավիթ բաբայանը նաեւ փաստեր նշեց՝ ցույց տալու, էթե իրակնում հայ ժողովուրդը ինչ մասնակցություն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարին․ «Խոսելով ֆաշիզմի մասին՝ նրանք մոռանում են, թե ինչ դերակատություն են ունեցել հայ ժողովուրդը եւ նրա արցախյան հատվածը ֆաշիզմի դեմ պայքարում։ Հիշեցնենք պարոն Ալիեւին եւ աշխարհին եւս մեկ անգամ, մեկ շնչին ընկնող հաշվով ամենամեծ մասնակցությունը տոկոսային առումով 2–րդ աշխարհամարտում ունեցել է Արցախը։ Որպեսզի համեմատենք, Գերմանիան ամենածանր պահին բնակչության 17 տոկոսին է զորակոչել բանակ, Արցախը՝ 30 տոկոս։ 90 հազար մարդ Արցախից մասնակցել են 2–րդ աշխարհամարտին, որից 45 հազար զոհվել են։  600 հազար հայ է մասնակցել, որոնցից 300 հազարը զոհվել է։

Խորհրդային միության հերոսների ու փառքի շքանշանների քանակով մեկ շնչին ընկնող քանակով Արցախը զբաղեցնում է առաջին տեղը նախկին ԽՍՀՄ տարածքում։ Իսկ Ադրբեջանում, եթե տոկոսային առումով հաշվենք, շատ հետ են։ Սա էլ է շատ բաների մասին խոսում։ Այս ամենը եւս մեկ անգամ մենք պետք է ցույց տանք Ալեւին եւ մնացածներին,  թե ինչպիսի դերակատարում է ունեցել հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում»։ 

Արցախի նախագահի խոսնակը նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն ինքը  ֆաշիզմի գաղափարախոսության կրողն է․ «Այն, որ Ալեւը այսպիսի հայտարարություն է  անում, բնական է, որ սա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի ու նացիզմի դրսեւորում։ Քանի որ մոռանալով եւ փորձելով քողարկել բոլոր փաստերը՝ նա պարզապես շահարկումներ է անում։ Եւ սա եւս մեկ անգամ մենք պետք է լուրջ ընդունենք, սա իրենց մտածելակերպն է, իրենց ցանկությունն է՝ ոչնչացնել մեզ։ Այ սա է ֆաշիզմը։ Ինչպես ասվում է՝ շունը շան ոտք չի տրորի,  ֆաշիստ Ալեւիը չի ուզում քննադատել Հիտլերին, նա քննադատում է հայերին։ Նա ֆաշիզմի գաղափարախոսության կրողն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Գարեգին Նժդեհին անվանել էր «ֆաշիստական դահիճ» և «դավաճան», իսկ Փաշինյանը կոչ էր արել պատմությունը չխեղաթյուրել եւ հարգանք ցուցաբերել հայ ժողովրդի, ԱՊՀ նիստին ներկա նախագահների նկատմամբ:

Տպել
Ամենաշատ