News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հանցավորության եւ հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն եւ ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին հերթին կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման վրա: Հանցավորության նման տենդենցներն առաջացնում են հակազդման նոր միջոցների կիրառման, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության, անդրազգային հանցագործությունների պարագայում նաեւ միջազգային գործակցության, ընդհանուր առմամբ հասարակության մեջ հանցավոր վարքագծի անհանդուրժելիության եւ դրա դեմ քաղաքացիական դիրքորոշման դրսեւորման նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտություն: 

Պայմանավորված վերոնշյալով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց, ինչի մասին նշված է ՀՀ Ազգային ժողովին ուղղված՝ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ: Դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը դատախազությունը համարում է իր քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը:

Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հիմքում, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության հիմնական առանցք, ունենալով համակարգային մոտեցման որդեգրման, հանցավորության դեմ պայքարի միասնականության եւ հատկապես կանխարգելիչ բաղադրիչի ապահովման լայն գործիքակազմի կիրառման գաղափարները:

Հանցավորության դեմ պայքարի պատասխանատվությունը հիմնականում վերապահված է իրավապահ մարմիններին, սակայն առանց հանրային ներգրավման եւ նախաձեռնողականության այն մեծ արդյունավետություն ունենալ չի կարող: Համընդհանուր հասարակական իրավագիտակցության բարձրացմանը, կրթադաստիարակչական, տեղեկատվական ինստիտուտների լայն կիրառությամբ պետք է նպաստեն հանրային, սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր  կառույցները՝ հստակ նախանշված գործառույթների համատեքստում: 

Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունը լիահույս է, որ շահագրգիռ մասնագիտական շրջանակները, տվյալ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները կներգրավվեն հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացում՝ ներկայացնելով դրան վերաբերող իրենց գաղափարներն ու կոնկրետ առաջարկությունները: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ