News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատախազական համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բավականին խորը արմատներ ունեն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տարբեր օրերի հրամաններով` պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, Լոռու մարզի դատախազի տեղակալ Գարեգին Մանուկյանը մարզի դատախազ է դարձել, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը Կոտայքի մարզի դատախազի տեղակալ է նշանակվել:

Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը Գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալը կլինի: Իսկ, որպես դատախազ, Սյունիքի մարզ կգնա Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Պետրոս Մարտիրոսյանը:

Ըստ մեր լուրերի` պաշտոններից կազատվեն Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը եւ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Դավիթ Վեքիլյանը: Ու ստացվում է, որ գլխավոր դատախազը, նախկիններին նորերով փոխարինելով, իրեն յուրայիններով շրջապատելու հարցն է լուծում:

Սակայն գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ «կադրային փոփոխությունների մեծ մասի արդյունքում տեղի են ունեցել փոխադրումներ հավասարազոր պաշտոնների մակարդակում կամ պաշտոնեական առաջխաղացումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ