News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Կուսակցությունների մասին» օրենքում եւ ընդհանրապես ընտրական համակարգում պետք է սահմանվեն որոշակի կանոններ եւ սկզբունքներ, որոնք պետք է լինեն ընդհանուր եւ պարտադիր բոլոր կուսակցությունների համար։ Այս մասին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. գոյություն ունեցող խնդիրները եւ լրացումների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասաց «Իմ քայլը կառավարող դաշինքից ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունները, անկախ գաղափարախոսական տարբերություններից, պատկերացումներից եւ նախընտրություններից, պարտադիր կարգով պետք է լինեն դեմոկրատական, եւ պարտավոր են ստեղծել հավասար եւ ոչ խտրական հնարավորություններ տղամարդկանց եւ կանանց համար։ Խորհրդարանի փոխնախագահը, բացի այս ամենից, ներկաների դատին ներկայացրեց նաեւ իր առաջարկությունները։ «Ես առաջարկում եմ, որպեսզի կուսակցական ղեկավարություն ձեւավորելիս ապահովվի գենդերային ներկայացուցչության սկզբունքը, որը կարող է իրականացվել երկու միջոցով. կամ օրենքով նախատեսված հարկադիր կարգով, կամ կուսակցությունների կանոնադրությունում նախատեսվի այլընտրանքային մոտեցում»,- պարզաբանել է Նազարյանը՝ ավելացնելով, որ նրա մյուս առաջարկը վերաբերում է կուսկցական ղեկավարության ձեւավորմանը, որը կարող է իրականացվել գաղտնի քվեարկությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ