News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կազանում հոկտեմբերի 18-20-ը անցկացված Այգիների համաշխարհային կոնգրեսի՝ World Urban Parks-2019-ի գործնական ծրագրի հանգուցալուծումը դարձավ International Large Urban Parks Awards միջազգային մրցանակը, որը շնորհվում է այգիների եւ հասարակական տարածքների զարգացման մեջ ներդրումների համար։ Ռուսական երկու այգիներ՝ Կազանի քաղաքային «Լեբյաժյե» անտառտնտեսությունը եւ «Կրասնոդար» այգին, որը ստեղծվել է Սերգեյ Գալիցկու նախաձեռնությամբ, մրցանակներ են ստացել Eurasian Park Awards անվանակարգում։

«Կրասնոդարի այգին հետխորհրդային տարածաշրջանում վերջին տասնամյակում ստեղծված լավագույն նախագծերից մեկն է։ Եւ ամենահաճելին այն է, որ այգին ստեղծվել է հովանավորի փողերով, մեկ կոնկրետ մարդու ուժերով, որը շատ է սիրում իր քաղաքը։ Իսկ Կազանի «Լեբյաժյե» այգու ստեղծման շրջանակներում վերածնել են 15 տարի առաջ անհետացած լիճը, եւ դա աննախադեպ է Ռուսաստանի համար»,- հոկտեմբերի 19-ին մրցանակաբաշխության ժամանակ պատմել է Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալյա Ֆիշման-Բեկմամբետովան։

Նշելով քաղաքային հասարակական տարածքների զարգացման ասպարեզում Թաթարստանի Հանրապետության նվաճումները՝ 8 80 Сities-ի հիմնադիր եւ World Urban Parks-ի դեսպան Գիլ Պենյալոսը (Կանադա) ասել է․ «World Urban Parks ասոցիացիան ստեղծվել է նրա համար, որպեսզի փորձը փոխանակվի, որպեսզի յուրաքանչյուրը յուրաքանչյուրից եւ բոլորը բոլորից սովորեն։ Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այգու որակյալ միջավայր՝ մեկ քայլ հեռավորությամբ։ Յուրաքանչյուր քաղաք պետք է ունենա այգիների լավ համակարգ, որտեղ տարբեր տարիքի մարդիկ կարող են բարելավել իրենց հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը, իրենց հարմարավետ միջավայրում զգալ։ Եւ Կազանը զարմանալիորեն հաջողակ է այս նախաձեռնություններում։ Միայն վերջին հինգ տարիներին ստեղծվել է ավելի քան 330 հանրային տարածք՝ այգիներ, որոնք տարեկան 50 շաբաթ, բոլոր չորս եղանակներին  օգտագործվում են՝ դա հրաշալի է։

International Large Urban Parks Awards-ի ոսկե մեդալակիր է դարձել Մեքսիկայի Bosque de Chapultepec հանրահայտ այգին։ Բրոնզե մրցանակը ստացել են երկու այգիներ՝ Queen’s Park-ը՝ Նոր Զելանդիայում, եւ Penang City Park-ը՝ Մալայզիայում։

«Պատվավոր ճանաչում» (Honorary Recognition) մրցանակը տրվել է թուրքական Hasan Celal Guzel Millet Bahcesi այգուն։

Ժառանգության պահպանման համար մրցանակը (Legacy Award) շնորհվել է սինգապուրյան Gardens by the Bay այգու ստեղծող եւ նախկին գլխավոր տնօրեն դոկտոր Կիատ Բ․ Տանին։ Այն օբյեկտները, որոնք զարգացրել է դոկտոր Տանը Սինգապուրում, ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Այգիների ստեղծման մշակույթի զարգացման մեջ անհատական ներդրման համար (Distinguished Individual Award) պարգեւատրվել է նորվեգացի լանդշաֆտային ճարտարապետ Տորգեյր Սորենսենը, որը ղեկավարում է երկրի ամենախիտ բնակեցված Ստավենգերե քաղաքի այգիների եւ փողոցների կառավարման վարչությունը։

World Urban Parks-ի քաղաքականության համաձայն, մրցանակ կարող են ստանալ ինչպես կազմակերպությունները, այնպես էլ առանձին համայնքները եւ մասնավոր անձինք, որոնք նպաստում են աշխարհում այգիների զարգացմանը։ Գնահատման հիմնական չափանիշը քաղաքացիների համար հարմարավետ հասարակական տարածքների եւ հանգստի գոտիների ստեղծումն է։

World Urban Parks-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2015թ․՝ Այգիների եւ հանրային տարածքների միջազգային ֆեդերացիայի (Ifpra) եւ Քաղաքային այգիների ու կանաչ տարածքների դաշինքի (Parks for Life) միաձուլման արդյունքում։ World Urban Parks-ի կազմի մեջ մտնում են ամբողջ աշխարհով մեկ այգիների եւ հանրային տարածքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքային վարչակազմերի, քաղաքային տարածքների զարգացման հարցերով խորհրդատվական գործակալությունների, լանդշաֆտային կազմակերպությունների եւ համալսարանների ներկայացուցիչներ՝ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից մինչեւ ԱՄՆ եւ Ռուսաստան։

World Urban Parks-ի առաքելությունը կազմակերպության մասնակիցների փորձի կենտրոնացումն է՝ քաղաքներում կյանքի համար պայմանների բարելավման նպատակով նախաձեռնություններ զարգացնելու համար։ Կազմակերպությունը զբաղվում է քաղաքային այգիների աջակցությամբ եւ զարգացմամբ, շրջակա միջավայրի պահպանությամբ, այգիների մասնագետներ կրթելով եւ հավատարմագրելով, ազգային, տարածաշրջանային եւ տեղական կառույցների հետ համագործակցությամբ համաժողովներ եւ այլ միջոցառումներ անցկացնելով։

World Urban Parks միջազգային համաժողովի առաքելությունը այգիներ եւ հանրային տարածքներ ստեղծելու միջազգային լավագույն մոտեցումների եւ պրակտիկայի վերլուծությունն է, ինչպես նաեւ ժամանակակից այգիների ստեղծման գործնական ուղեցույցների ձեւավորումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ