News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հարցում մեր առավելությունը մեր միասնության մեջ է: Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հստակ տեսանելի է աշխատանքը միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ներքին իրադարձությունները, ինչի հետ կապված է Բաքվի հռետորաբանությունը, Վալդայում Ալիեւի հայտարարությունն ու ռազմական բյուջեի մեծացումը: «Այդ ամենը վկայում է Բաքվի կողմից սպառազինությունների մրցավազքի մասին, եւ դրա պատասխանը պետք է լինի մեր տնտեսության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, սակայն ցանկալի փոփոխություններ դեռեւս չկան»,- նշեց նա՝ հավելելով, որ Բաքուն երբեք չի թաքցրել, որ չի ցանկանում բանակցություններ վարել եւ հաճախ հայտարարում է, որ Հայաստանի այս կամ այն տարածք ադրբեջանական է:  

Պողոսյանը կարծում է, որ հայկական կողմի պատասխանը պետք է անհամաչափ լինի, որպեսզի Ալիեւը՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելով, հասկանա, որ դրանք հետագայում լուրջ հետեւանքների կհանգեցնեն: «Անհրաժեշտ է մեր հանրությանը նախապատրաստել, որպեսզի այն չենթարկվի Բաքվի տեղեկատվական ազդեցությանը, կարեւոր է հենց մեր իշխանություններին վստահելը»,- նշեց նա:

Փորձագետը նկատեց, որ շատ կարեւոր է Ղարաբաղում պատշաճ մակարդակով ընտրությունների անցկացումը: «Պետք է հասկանալ, որ այդ ընտրություններն անցկացվում են Ղարաբաղի բնակիչների համար, եւ անցանկալի են Հայաստանից որոշ դրսեւորումներ, ինչպես օրինակ՝ այս կամ այն հերոսի որակները կասկածի տակ դնելու փորձերը: Բացի այդ, կարեւոր է առավելագույն քանակով արտասահմանցի դիտորդներ եւ արտասահմանյան մամուլ ներգրավելը»,- հավելեց նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ