News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ուժերը Սիրիայում քրդերի վրա վերջերս հարձակման ժամանակ տեսել են թուրքական ռազմական հանցագործությունների ապացույցները։ Այս մասին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին, հայտնում է Reuters-ը։

«Մենք Թուրքիայի կողմից էթնիկ զտման լայն տարածված ապացույցներ չենք տեսել, սակայն եղել է տեղեկատվություն մի քանի դեպքերի մասին, որը մենք ռազմական հանցագործություն ենք համարում»,- ասել է Ջեֆրին։ Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնատար անձինք ուսումնասիրում են այդ տեղեկությունները եւ արդեն Թուրքիայի կառավարությունից բացատրություններ են պահանջել։ Նա նաեւ ասել է, թե ամերիկյան պաշտոնյաները հետաքննում են այն տեղեկատվությունը, որ Թուրքիան հարձակման ժամանակ սպիտակ ֆոսֆոր է օգտագործել։

Շատ օրենսդիրներ, այդ թվում՝ հանրապետականներ եւ դեմոկրատներ, համաձայն չեն Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշման հետ, քանի որ դա բացել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդական ստորաբաժանումների վրա հարձակվելու Թուրքիայի ճանապարհը։

Ջեֆրին նաեւ հաստատել է ԻՊ-ի 100 զինյալների փախուստի մասին պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հայտարարությունը՝ նշելով․ «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ