News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին համոզիչ չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 24-ին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ պետական բարձր պաշտոնյաները պետք է արժանի վարձատրվեն, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն գաղափարն ինքը, այլ նաեւ դրա իրականացման մոտեցումները։ «Պետական մարմինների աշխատանքում կարեւոր է ոչ միայն թափանցիկությունը, այլեւ հաշվետվողականությունը, իսկ հիմնավորումը, թե նախարարների աշխատավարձերի փոփոխության մասին հասարակությունը, միեւնույն է, իմանում է հայտարարագրերից հետո, համոզիչ չի հնչում։ Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Գուցե, խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ»,- նշել է նա։

Վարուժան Հոկտանյանը նկատել է, որ կարեւոր է նաեւ հասկանալ, թե որքանով աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վրա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին նախարարների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, ասել էր, որ իր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են։ «Դա արվել է, որպեսզի նախարարները չհայտնվեն «սեղմված վիճակում» եւ իրենց պարգեւավճարներ չգրեն ինքնուրույն, իսկ այն, որ այդ որոշման իրականացումը գաղտնի է եղել, բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը»,- նշել է նա։ 

Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյանը բացատրել է, թե ինչու են չինովնիկներն ստացել հերթական ֆինխրախուսումը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ