News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները նոր էջ է բացել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ իր դերը մեծացնելու առումով: Այս մասին հայտարարել է իրանագետ Արթին Առաքելյանը, «Արաբական շարժումները եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպել է «Սարդարապատ» շարժումը:

Նրա խոսքով, Իրանը երկար տարիներ էր, որ սպասում էր եգիպտոսյան հեղափոխությանը: «Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի նոր իշխանությունները, իսլամական  աշխարհում առաջնորդության ղեկը Եգիպտոսից խլելու նպատակով, պատրվակ դարձրեցին Իսրայել-Եգիպտոս կնքված խաղաղության պայմանագիրը ու խզեցին իրենց հարաբերությունները Եգիպտոսի հետ:

Բայց Իրանին չհաջողվեց դառնալ իսլամ աշխարհի առաջնորդ, եւ նրանք կրկին փորձեցին կարգավորել հարաբերությունները Եգիպտոսի հետ, որը շատ դժվար ընթացք ուներ: Իսկ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը, Իրանին առիթ ընձեռեց նոր հարաբերություններ սահմանել Եգիպտոսի հետ»,- ասել է Ա. Առաքելյանն ու հավելեց. «Եգիպտոսի հեղափոխությունը տարածաշրջանում սասանեց նաեւ Իսրայելի կայունությունը, երբ Իսրայելը կորցրեց իսլամ աշխարհում իր վաղեմի դաշնակիցին: Իրանը այդ առիթը օգտագործելով փորձեց ուժ ցուցադրել եւ իր երկու ռազմանավերով անցավ Սուեզի ջրանցքը»:

Ըստ փորձագետի, Իրանը Սուեզի ջրանցքը անցնելով, տոնեց Մուբարաքի վարչակարգի փլուզումը, ինչը խիստ մտահոգում է Իսրայելին, բայց միաժամանակ դրական երեւույթ է Իրանի համար, որովհետեւ նրանք համոզված են, որ Մուբարաքի բացակայությամբ, Իսրայելը մի առ ժամանակ դադարեցնելու է իր սպառնալիքներն Իրանի հանդեպ:

«Իսկ Բահրեյնում տեղի ունեցածը, Իրանին հնարավորություն տվեց լիովին դրսեւորվել իր շիիզմով: Բահրեյնում միջամտություն գործած Սաուդյան Արաբիայի զինված ուժերը, պատճառ դարձան, որ Իրանը ուղղակի դիմադրի իր տարածաշրջանային վաղեմի մրցակից Սաուդյան Արաբիային: Այսօր արդեն Իրանում սկսել են հավաքագրել մահապարտների, ովքեր կհամաձայնվեն Բահրեյնի շիա հասարակության փրկելու նպատակով, կռվել Սաուդյան Արաբիայի բանակի դեմ»,- ընդգծել է Առաքելյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայում ծայր առաջ հուզումներին, ըստ իրանագետի, դա խիստ մտահոգում է Իրանին, որովհետեւ Սիրիան համարվում է Իրանին լիբանանյան ու պաղեստինյան իսլամական խմբակցություններին կապող հիմնական օղակը: Այդ իրավիճակում նաեւ լուսանցք կմտնի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով աշխատող դատարանի հարցը, որտեղ լուրջ մեղադրանքներ է ուղղված Իրանին ու նրա պահակազորին:

«Տարածաշրջանում, Իրանի ու Թուրքիայի գլխավորությամբ արդեն կազմվում է նոր միություն, որի նախնական կերպարն է գտել վերջերս կազմված «Շամգեն» վիզայի ռեժիմի պայմանագրում, որի համաձայն, Իրանը, Թուրքիան, Սիրիան ու Իրաքը իրենց սահմանները բացում են միմյանց դիմաց»,- ասել է նա, միաժամանակ նկատելով, որ միաժամանակ Իրանին անհանգստացնում է արաբական հեղափոությունների ոգեւորիչ ազդեցությունն իր ներքին կյանքի վրա:

Այդ վտանգները կանխելու համար Ահմադինեժադը բարեփոխումներ է սկսել: Նա, ըստ իրանագետի, առաջ է բերել բերել «Իրանական վարդապետություն» կոչված գաղափարախոսությունը, որը մեծ դժգոհության է արժանացել երկրի պահպանողական հոգեւորականների եւ քաղաքական գործիչների կողմից: Իրանի պահպանողականները բազմիցս հայտարարում են, որ ապագայի դավադիրները ծնվելու են ոչ թե ռեֆորմիստների, այլ հենց Ահմադինեժադի թիմակիցների շարքից: Ահմադինեժադի թիմակիցները վերջին շրջանում բացահայտ եւ հրապարակավ սկսել են քննադատել երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հավատարին անհատներին, լինեն դրանք հոգեւորականներ թե պահակազորի հրամանատարներ:

Դրա պարզ ապացույցն այն է, որ ամիսներ առաջ Իրանի նախկին Նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանին նամակ էր ուղղել երկրի առաջնորդին, նրան զգուշացնելով, որ եթե մենք իրար չպաշտպանենք, ապագայում այլեւս Իսլամական հանրապետությունը գոյություն չի ունենալու:

«Այսինքն պարզ է, որ Ահմադինեժադն ու իր թիմակիցները փորձում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելով, չմեկուսանալ փոփոխությունների արդյունքում կազմավորվող նոր տարածաշրջանում»,-ամփոփել է Առաքելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ