News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Apple-ն իր սարքավորումների արտադրողներին խնդրել է 5G ցանցի աջակցությամբ iPhone ստեղծել, գրում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Nikkei Asian Review-ին:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ 2020-ին ներկայացվելիք 3 մոդելները հագեցած կլինեն առաջադեմ պրոցեսորով եւ էկրանով:

Ընկերությունը մտադիր է 80 մլն սարքավորում առաքել: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ընկերությունը «վաճառքների ագրեսիվ նպատակ է դրել իր առջեւ»:

Nikkei Asian Review-ն գրում է, որ Apple-ն այդպիսով հույս ունի Huawei-ին հեռացնել սմարթֆոնների արտադրողների երկրորդ հորիզոնականից: Ե՛վ Huawei-ն, ե՛վ սմարթֆոնների խոշոր արտադրող Samsung-ն արդեն 5G ցանցի աջակցությամբ սմարթֆոններ են թողարկել: Եթե Apple-ը նման սմարթֆոն ներկայացնի, ապա հավանականությունը մեծ է, որ կարագացնի աշխարհում համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, հատկապես՝ Չինաստանի սահմաններից դուրս, որն արդեն խոշոր ներդրումներ է արել տեխնոլոգիաների զարգացման գործում, գրում է պարբերականը:

Այն, որ Apple-ը 2020-ին 5G ցանցի աջակցությամբ iPhone կներկայացնի, կանխատեսել է նաեւ TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն: Նա հայտնի է Apple-ի ծրագրերի վերաբերյալ իր ճշգրիտ կանխատեսումներով:

Այս տարի Apple-ը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է բյուջետային iPhone 11 մոդելը, ինչպես նաեւ iPhone 11 Pro-ն եւ iPhone 11 Pro Max-ը՝ 4G ցանցի աջակցությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ