News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնը ներկայացրել է արշավի մանրամասները, որի ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ ՄըքՔենզին ներկայացրել է արշավի մանրամասները՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ծայրահեղականների կողմից «վրեժխնդրության հնարավոր հարձակումներին»:

Նրա խոսքով՝ ալ Բաղդադիի աճյունը թաղվել է ծովում՝ ստորգետնյա թունելում նրա մահից հետո 24 ժամվա ընթացքում, ուր նա փախել էր, երբ ամերիկացի հատուկջոկատայինները մոտեցել էին նրան:

Պենտագոնը հրապարակել է գիշերային գործողության առաջին լուսանկարները եւ տեսահոլովակները, այդ թվում՝ Delta Force մարտական կոմանդոսը, որոնք մոտենում են համալիրի պատերին, որտեղ հայտնաբերվել էին ալ Բաղդադին եւ մյուսները:

ԱՄՆ-ն զինվորների կողմից առաքելությունն ավարտելուց հետո համալիրը ռմբակոծել էր, որպեսզի այն ուխտագնացության վայր չդառնա: «Հիմա այդ վայրը նման է մեծ փոսերով կայանատեղիի»,- ասել է ՄըքՔենզին:

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները տարածքին մոտեցել են ուղղաթիռով:

Նա հայտնել է, որ ալ Բաղդադիի հետ զոհվել են 2 երեխաները, երբ նա պայթեցրել է ռումբով բաճկոնակը: Նա ասել է, որ երեխաներն, ըստ երեւույթին, 12 տարեկան չկային: Մյուս 11 երեխաները համալիրից անվնաս տարհանվել են: Չորս կին եւ 2 տղամարդ, որոնք մահապարտի գոտիներով էին եւ հրաժարվել էին հանձնվել, սպանվել են:

Գներալը նշել է, որ արշավի ժամանակ վիրավորված շունը ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության վետերանն է եւ մասնակցել է մոտ 50 մարտական գործողության: Շունը վիրավորվել է թունելում էլեկտրական մալուխների պատճառով այն բանից հետո, երբ ալ Բաղդադին բաճկոնակը պայթեցրել է: Կոնան անունով շունը Մերձավոր Արեւելքը կլքի եւ Սպիտակ տուն կայցելի հաջորդ շաբաթ, ավելի վաղ գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ալ Բաղդադին նույնականացվել է 2004 թվականին Իրաքում, որտեղ կալանավորված էր, ԱՄՆ ուժերի կողմից վերցված նմուշի հետ նրա ԴՆԹ-ն համեմատելու ճանապարհով:

ՄըքՔենզին ասել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է արշավի ընթացքում հավաքել «զգալի» քանակությամբ փաստաթղթեր եւ էլեկտրոնիկա:

Չնայած արշավը հաջող էր, ՄըքՔենզին ասել է, որ սխալ կլիներ կարծել, թե «Իսլամական պետությունն» ամբողջությամբ ջախջախվել է:

«Նրանց անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ նոր առաջնորդ գտնելու համար, այդ ժամանահատվածում նրանց գործողությունները կարող են լինել մի փոքր անջատ-անջատ,- ասել է գեներալը: - Նրանք վտանգավոր կլինեն: Մենք կասկածում ենք, որ նրանք փորձելու են վրեժխնդիր լինել, մենք դրան պատրաստ ենք»:

Գործողությունն ընդհանուր նկարագրելով՝ ՄըքՔենզին ասել է, որ ալ Բաղդադին բավականին երկար ժամանակահատվածում է եղել Սիրիայի հյուսիսարեւմտյան նահանգ Իդլիբի համալիրում:

ՄըքՔենզին ալ Բաղդադիի կյանքի վերջին պահերի մասին նոր մանրամասներ չի ներկայացրել:

«Նա երկու փոքր երեխաների հետ սողաց փոսի մեջ եւ իրեն պայթեցրեց, մինչ նրա մարդիկ մնացել էին տեղերում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ