ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նա աշխատանքի է անցնում միջազգային ֆինանսական կառույցում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ա․ Օսիպյանի տեղակալ Կարեն Սարգսյանը։