News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։

Դատարանի այսօրվա նիստում փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոցը փոխելու եւ գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Փաստաբանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության կողմի դիրքորոշումը, վերադաս դատական ատյանների նախադեպային որոշումները, կասկածների համար նախադրյալների բացակայությունը պաշտպանյալի պատշաճ վարքի մասին, հղումը նույն դատավոր Աննա Դանիբեկյանի նախորդ որոշմանն առ այն, որ քննության վրա ազդեցության ռիսկերը կամ դրանից շեղումը լիովին վերացված չեն, բայց կրճատվել են, եւ միջնորդել է գրավ կիրառելու մասին։ Գրավի չափը փաստաբանը թողել է դատարանի հայեցողությանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը լրացրել է գործընկերոջ փաստարկները՝ հատկապես նշելով, որ այդ միջնորդությունը քննադատություն չէ դատավորի կայացրած նախկին որոշման։ «Մենք դա կբողոքարկենք վերադաս ատյաններում։ Այս միջնորդությունը վերաբերում է հետագա զարգացումներին եւ հիմնված է ձեր իսկ որոշումների վրա»,- պարզաբանել է փաստաբանը։

Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը լավ կապեր ունի ինչպես ներսում, այնպես էլ, հատկապես, Հայաստանի սահմաններից դուրս։ Մեղադրող կողմի կարծիքով՝ մնում են քնությունից խուսափելու ռիսկերը, ինչպես եւ դատավարության վրա ազդեցությունը։ Որպես փաստարկների հաստատում մեղադրողը հիշատակել է քննության տվյալները 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ապացույցները փոխելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ