News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնում պահվում են ավելի քան 300 հայկական ձեռագրեր, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հրապարակել: Այս մասին Մ. Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի եւ Վրաստանի Կոռնելիա Կեկելիձեի անվան Ձեռագրերի ազգային կենտրոնի միջեւ Համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա հավելեց, որ Մատենադարանում պահվում է ընդամենը 40  վրացական ձեռագիր:

Նրա խոսքով՝ Հուշագրի ստորագրումը թույլ կտա այդ աշխատանքներն ակտիվացնել՝ հաշվի առնելով, որ ձեռագիրը 2 ժողովուրդների համար միջնադարյան շրջանի ամենագլխավոր արժեքներից է:

«Դրանից բացի, դա կարագացնի Վրաստանում հայագետների պատրաստումը, եւ որն ամենագլխավորն է՝ Հայաստանում վրացագետների, քանի որ մեր երկրում զգացվում է այդպիսի մասնագետների սուր պակաս»,- նշեց նա:

Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն, իր հերթին, հավելեց, որ Հուշագրի ստորագրումը Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություններում մեծ նշանակություն ունի գիտության եւ մշակույթի ոլորտում:

Նա նշեց, որ Վրաստանում գործում էր ԽՍՀՄ-ում հայագիտական ամենահզոր դպրոցներից մեկը:

«Կարեւոր է նաեւ նշել, որ Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը եւ Վրաստանի Կոռնելիա Կեկելիձեի անվան Ձեռագրերի ազգային կենտրոնը աշխարհում միակ ճյուղային ինստիտուտներն են, որոնք մասնագիտացած են ձեռագրերով աշխատելու եւ դրանք հրապարակելու ուղղությամբ»,- պարզաբանեց տնօրենը:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հուշագրի ստորագրումը համագործակցության խորացման լավ հնարավորություն կդառնա:

«Հույս ունեմ, որ 2 երկրների գիտնականները կոնկրետ ձեռագրերին ավելի ազատ հասանելիություն կունենան»,- պարզաբանեց նա:

Դեսպանը հավելեց, որ երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Շ. Ռուսաթավելու «Ընձենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը, որին Հայաստանում շատ են սիրում:

«Դրանից բացի, տեղի է ունեցել վրացերենով եւ անգլերենով գիտական հրապարակումների շնորհանդեսը, որոնք փոխանցվել են Երեւանի պետական համալսարանին եւ Հայաստանի ազգային գրադարանին»,- ամփոփեց Գեորգի Սագանելիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ