News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը Ֆորդո օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը: Այս մասին հայտնել է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ֆորդոյում վերսկսվել է ուրանի հարստացումն ու արտադրությունը»,- նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Հստակեցվում է նաեւ, որ բոլոր քայլերն իրականացվում են ԱԷՄԳ-ի կողմից հսկողության ներքո»:

Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ ներմղել ցենտրիֆուգեր, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ:

2015 թվականին ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը Ֆորդոյում միջազգային դիտորդների հսկողությամբ պետք է արդիականացներ կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը: Ենթադրվում էր, որ վերակառուցումը բացառելու էր այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի հանդեպ նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքը ներկա տեսքով իմաստ չունի։

2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի պարտավորությունների մի մասի կատարումը դադարեցնելու՝ հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելու մասին։ Հուլիսին Թեհրանը հայտարարեց պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ ասելով, որ ուրանի հարստացումը հասցնելու է ավելի քան 3,67 տոկոսի։ Սեպտեմբերին Իրանը հայտարարեց, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երրորդ փուլին եւ հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ