News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրություն գրելուն, որը կփոխարինի դեռեւս Պինոչետի դիկտատուրայի ժամանակներից գործող սահմանադրությանը։ Այդկերպ իշխանությունները որոշել են ընդառաջել բողոքողների պահանջներին, տեղեկացնում է Reuters-ը։

Ներքին գործերի նախարար Գոնսալո Բլյումելը հայտարարել է, որ նախագահը, կառավարության անդամները եւ քաղաքական դաշնակիցնեը համաձայնել են, որ Կոնգրեսը պետք է ղեկավարի սահմանադրությունը գրելու գործընթացը։ Փաստաթուղթը կդրվի հանրաքվեի։

Հայտարարությունն արվել է  երեք շաբաթ տեւած բողոքներից հետո, որոնք ուղղված էին մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ։ Դրանք հանգեցրել են հրդեհումների, անկարգությունների եւ թալանի։

Առնվազն 20 մարդ է սպանվել, ընկերությունները միլիարդավոր դոլարների վնասներ են կրել, իսկ Սանտյագոյի հանրային տրանսպորտի համակարգը վնասվել է։

Նոր սահմանադրությունը բողոքողների գլխավոր պահանջն էր։ Քնադատները վաղուց պնդում են, որ առկա փաստաթուղթը, որը գրվել եւ հավանության է արժանացել գեներալ Աուգուստո Պինոչետի ռազմական դիկտատուրայի ժամանակ 1973-1990 թվականներին, լեգիտիմություն չունի։

Փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխվել է 1980 թվականին դրա ընդունումից հետո։ Բայց նրանք, ովքեր փոփոխությունների կոչ են անում, կարծում են, որ անհրաժեշտ է դրանում սոցիալական իրավունքների լրացուցիչ պաշտպանության կետեր մտցնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ