News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները բացարկի մասին միջնորդությունը չհիմնավորված են համարում: Հիշեցնենք, որ ներկայացվել էր 2 միջնորդություն, երկուսն էլ վերաբերում էին մեկ դատախազի՝ Պետրոս Պետրոսյանին:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի կարծիքով՝ իր գործընկերն օբյեկտիվ է եւ միջնորդության դեմ հանդես եկավ: «Ներկայացված փաստարկները ապացույցների հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Ըստ էության՝ փաստարկները հանգում են նրան, որ պաշտպանությունը Պետրոսյանի դեմ է հանդես գալիս, քանի որ նա այլ կարծիքի է»,- հայտարարեց Գեւորգ Բաղդասարյանը՝ վկայակոչելով ՄԻԵԴ-ին: «Եվրոպական դատարանի կարծիքով՝ այն հանգամանքը, որ կողմը կարծիքին համաձայն չէ, չի կարող բացարկի համար հիմք հանդիսանալ: Եվ սա պատահական չէ, քանի որ հիմնական մրցակցությունն է: Այս դեպքում վեճը հանգեցվում է դատավարությունից նրան հեռացնելուն, ով կարծիքին համաձայն չէ: Պաշտպանական կողմը ձգտում է դատախազի ստանալ, որը կհամաձայնվի բոլոր միջնորդություններին եւ պարզապես մեղադրանքից կհրաժարվի»,- հայտարարեց Բաղդասարյանը:

«Պարոն Բաղդասարյանն ամեն ինչ ներկայացրեց: Ներկայացված պահանջները իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն»,- հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ գնահատելով ընդդիմախոսների ներկայացրած փաստարկները որպես հանրությանը մոլորության մատնելու փորձ:

Մանրամասն պատասխանելով փաստաբանների փաստարկներին՝ գործում նյութերի առկայության մասին, որոնք կարող են ապացույցներ լինել ամբաստանյալների օգտին, դատախազն ընդգծեց, որ փաստաբաններն, իրենց իսկ խոստովանությամբ, ծանոթ լինելով գործի նյութերի մեկ երրորդին, չեն կարող իմանալ մնացյալի բովանդակության մասին, այսպիսով՝ չեն կարող այդ կապակցությամբ հիմնավորված հայտարարություններ կատարել: «Նյութեր թաքցնելու մասին հայտարարությունները մանր հնարքներ են այն նպատակով, որ մոլորության մատնեն»,- հայտարարեց դատախազը:

Պատասխան խոսքում փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ սուտը պակաս վտանգավոր է, քան կես ճշմարտությունը: Իսկ Պետրոսյանի ամբողջ խոսքը կիսաճշմարտություն է: Փաստաբանը հիշեցրեց, որ խոսել է անձամբ Պետրոսյանի պարտավորության մասին՝ քրեական գործ հարուցել դատարանների արգելափակման փաստով: Պետրոսյանն առարկեց՝ ասելով, որ դեպքը քննարկվում է: «Կիսաճշմարտության դասական օրինակ է: Խոսքը դատավորի մասին է, չեմ ուզում հիմա անուններ տալ: Եվ սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ է: Իշխանության երկու ճյուղերն արգելափակում են երրորդին: Իսկ բուն փաստի մասին դատախազը ոչինչ չասաց: Միայն դատախազական ոճով կիսաճշմարտություն»,- հիշեցրեց փաստաբանը:

«Տիկին Սաֆարյանի հայտարարությունն անչափ էմոցիոնալ էր կանացիաբար: Նա ասում է՝ փետրվարի 23-ին Քոչարյանը որտեղից կարող էր իմանալ, որ մարտի 1 է լինելու: Գործում նյութեր կան այն մասին, որ այդ ժամանակ արդեն հայտնի էր բանակին ներգրավելու փորձերի մասին: Ես, ճիշտ է, էությունից շեղվում եմ, բայց սա ասում եմ այն պատճառով, որ այդ մասին սկսեց խոսել  տիկին Սաֆարյանը: Եթե դուք նրան այդ ժամանակ կանգնեցնեիք, ես հիմա ստիպված չէի լինի պատասխանել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բարձրաձայնված բոլոր մեղադրանքները եւ Սաֆարյանի փաստարկները կհերքվեն:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել: «Այնպիսի տպավորություն է, թե մեր միջնորդությունը չի քննարկվել: Պատասխաններն ու առարկությունները գնացին այլ ուղղությամբ: Միջնորդություն է ներկայացվել դատախազ Պետրոսյանի թույլ տված խախտումների 9 կետով. մի մասն արդեն ավարտված գործերով»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով ամբաստանյալի հանդեպ ցայտուն ընդգծված բացասական վերաբերմունքը, ինչը բավարար հիմք է բացարկի համար: «Երբ քննության փուլում տեղի է ունենում մեղադրյալի իրավունքի միքանիանգամյա խախտում, այդպիսի գործը չի կարող դատարան ուղարկվել»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ այսպիսի անօրինական գործերի հետեւանքն է ճշմարտությունը պարզելու անհնարինությունը, եւ այդպիսի գործերը, հետագայում, ավելի շուտ, հայտնվում են ՄԻԵԴ-ում: Փաստաբանն արդեն ոչ մեկ անգամ նշեց, որ ընդհանուր գործից նյութերն ընտրողաբար են հավաքվել, եւ «մենք ստիպված ենք հավատալ դատախազի խոսքին, որ կից նյութերը դատավարության համար կարեւորություն չեն ներկայացնում»:

Ամփոփելով՝ փաստաբանը շնորհակալություն հայտնեց ընդդիմախոսներին վիրավորական հայտարարությունների համար, դատախազներին՝ պատասխան լռության համար, դատավորին՝ այդպիսի երեւույթների հանդեպ տոլերանտ վերաբերմունքի համար: «Որովհետեւ այս ամենը ցույց է տալիս, որ գործը փուչ է»,- պարզաբանեց Հովհաննես Խուդոյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ