News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ:

«Նոյեմբերի 19-ին ես անչափ հետաքրքիր եւ կարեւոր բանավեճ եմ ունեցել Սոմալիլենդի նշանավոր քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հետ:

Սա Արցախի եւ Սոմալիլենդի միջեւ առաջին քաղաքական շփումն է: Մենք խոսել ենք տարբեր թեմաներից, մասնավորապես՝ երկու պետությունների պատմության, աշխարհաքաղաքական միտումների, պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին»,- այս մասին Facebook-ի իր էջում նշել է Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը:

«Սոմալիլենդը շատ հետաքրքիր երկիր է: Ինչպես եւ մեր պետությունը, Սոմալիլենդը գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական շահերի էպիկենտրոնում է: Այստեղ խաչվում են ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Եթովպիայի, Արաբական աշխարհի, Իսրայելի եւ այլ երկրների ռազմավարական շահերը: Արցախի Պահպանողական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս քաղաքակիրթ երկխոսության համատեքստում այսպիսի բանավեճերին: Քաղաքակրթությունների բախման փոխարեն, մենք բոլորս պետք է ձգտենք երկխոսության, որի հիմքում պետք է դրվեն այնպիսի սկզբունքներ, ինչպես փոխադարձ հարգանքը, հավասարությունն ու համագործակցությունը: Բանավեճն անչափ օգտակար էր եւ պարբերական բնույթ կկրի, ինչի մասին հանրությանը կտեղեկացնենք»,- նշել է Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ