News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոլիի արտահայտություններն իր հետ Բրյուսելում հանդիպումից հետո՝ դրանք անվանելով երկերեսանիության դրսեւորում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այն, որ Եվրախորհրդարանի ղեկավարը նկատողություններ է անում, որոնք չէր համարձակվի անել անձամբ ինձ, եւ փորձում է դրանք մատուցել որպես ճշմարտություն, ԵՄ երկերեսանիության եւ անկեղծ չլինելու եւս մեկ օրինակ է»,- գրել է Չավուշօղլուն Թվիթերում։

Նրա խոսքով՝ «ամոթ է, որ Եվրոպայի ժողովուրդներին ներկայացնող մարդը խեղաթյուրում է զրույցի բովանդակությունը, որը տեղի է ունեցել ԵՄ ինստիտուտներից մեկի պատերի ներսում»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել էր, որ իր երկիրը կբացի սահմանները եվրոպական երկրների հետ փախստականների համար, եթե չստանա բավականաչափ աջակցություն ԵՄ-ից։ Սասոլին ասել է, որ Չավուշօղլուի հետ զրույցի ժամանակ նա դատապարտել է թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում եւ  նշել, որ Թուրքիայի կողմից փախստականների խնդիրը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար օգտագործելն անթույլատրելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ամենաշատ