News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով Իրանն այդ ընթացքում մոտ 100 մլրդ դոլարի պակաս է ունեցել, ինչն էապես վատացրել է երկրի առանց այդ էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։

Տնտեսության դժվարությունները, նշեց փորձագետը, ստիպել են Իրանի իշխանություններին բարձրացնել վառելիքի գները, որոնք մինչ այդ բնակչությանը տրվում էին կտրոններով։ «Այդ ամենն էլ դարձավ երկրում դժգոհության հիմնական պատճառը, ինչը հանգեցրեց բողոքի ակցիաների տարբեր քաղաքներում»,- պարզաբանել է Վարդանյանը՝ նշելով, որ Իրանի իշխանություններն ամեն կերպ փորձում են մեղմել իրավիճակն ու ձեռնարկում են համապատասխան միջոցներ, բայց դրանք առայժմ բավարար չեն խնդրի լուծման համար։

Հարցին, թե արդյոք այդ ակցիաները կրում են ազգային-էթնիկական երանգ ,եւ արդյոք չեն փորձում օգտվել ստեղծված իրավիճակից ազգայնական ռեակցիոն տարբեր հոսանքները, որոնք գործում են երկրում եւ նրա սահմաններից դուրս, փորձագետը պատասխանեց, որ նման փորձեր միշտ եղել են, բայց իշխանությունները սովորաբար բավական կոշտ ու արդյունավետ ճնշել են դրանք, հատկապես էթնիկ փոքրամասնությունների՝ ադրբեջանցիների, քրդերի եւ արաբների հոծ բնակությամբ շրջաններում։ «Երկրի իշխանությունները միշտ դոտացիաներ են տվել երկրի հյուսիսային շրջաններին, բայց անգամ Թավրիզում բողոքի ակցիաներ եղան, թեեւ իշխանություններին, ըստ երեւույթին, հաջողվել է իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ»,- նշել է Վարդանյանը։

Ի պատասխան այն հարցի, թե կարող էին արդյոք այդ բողոքները սադրվել դրսի ուժերի, մասնավորապես՝ Վաշինգտոնի կողմից, իրանագետն ասաց, որ բողոքները սկսվել են ինքնաբուխ, թեեւ նկատել է, որ ԱՄՆ իշխանությունները՝ հանձին պետքարտուղար Մայք Պոմպեոյի, բացահայտ աջակցել են բողոքողներին։

Ընդ որում, փորձագետը քիչ հավանական է համարել, որ Իրանի դաշնակիցները՝ հանձին Ռուսաստանի, կարող են ազդել իրավիճակի վրա՝ Թեհրանին էական նյութական աջակցություն ցուցաբերելով, նրան տրանշ հատկացնելով։ «Ռուսաստանը այն վիճակում չէ, որ Իրանին էական աջակցություն ցուցաբերի, թեեւ երբեմն Մոսկվան Թեհրանին որոշակի գումարի վարկեր տրամադրում է»,- ասել է իրանագետը։

Արմեն Վարդանյանը կարծում է, որ իրավիճակն Իրանում, ամենայն հավանականությամբ, կխորանա, ինչը, մեղմ ասած, ձեռնտու չի լինի հարեւան երկրներին, հատկապես Հայաստանին, որը նրա հետ բավական սերտ բարեկամական եւ տնտեսական հարաբերություններ ունի։ «Հայաստանը շահագրգռված է կայուն Իրանով։ Ապակայունացումն այդ երկրում ոչ մեկին օգուտ չի բերի, հատկապես Հայաստանին»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ