News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ փախստականներն Ադրբեջանից պետք է քաղաքական գործոն դառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների Կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ համապատասխան գնահատականներ չի տվել  130 տարի շարունակվող ցեղասպանության տարրերին, որոնք տեղի են ունեցել Բաքվում, Սումգաիթում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում 20-րդ դարավերջին։ «Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին  հնչում են միայն ի պատասխան ադրբեջանական հարձակումների, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք հանդես գալ զոհի դիրքերից եւ միայն արձագանքում են նրան, թե ինչ են ասում։ Բացի այդ, հեղափոխական իշխանությունները ոչինչ չեն խոսում Բաքվում, Սումգաիթում, Նախիջեւանում եւ Ադրբեջանի հայաբնակ այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այն դեպքում, երբ թե՛ Բաքուն, թե՛ Անկարան մինչեւ օրս չեն թաքցնում իրենց հավակնություններն ընդհանուր միավորում ստեղծելու մասին, որին խանգարում է Հայաստանը»,- նշել է Ավագյանը։

ՀԿ համակարգողը խոսեց նաեւ Ղարաբաղում միջազգային զորքերի հավանական տեղակայման դեմ՝ ավելացնելով, որ անվտանգության միակ երաշխավորն այնտեղ ԼՂՀ պաշտպանության բանակն է։

Անդրադառնալով փախստականների 112 ընտանիքի բնակարան տրամադրելու կառավարության վերջին որոշմանը՝ նա գոհունակություն հայտնեց, որ գործը մեռյալ կետից շարժվել է։ «Այդ որոշումը կվերաբերի Երեւանի 5 վարչական շրջանների բնակիչներին։ Հույս ունենք, որ այն շարունակություն կունենա»,- ամփոփել է Մարիամ Ավագյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ