News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության համատեքստում, խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն, եւ բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, բնականաբար, բոլոր քայլերն արդարացված են այդ առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին:

Հարցին, թե արդյոք դա նպաստում է բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորմանը, Մակունցն արձագանքեց. «Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է նպաստելու եւ ինչպիսի մթնոլորտ ու խաղաղության ինչպիսի միջավայր ենք տեսնում, մենք արդեն դրա մասին խոսել ենք: Նոր ասելու բան այդտեղ չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործունեությունը, եւ ինչով է պայմանավորված, որ այդ ակտիվությունը աճեց հեղափոխությունից հետո, Մակունցը պատասխանեց. «Ես այդ շեշտադրումների հետ համաձայն չեմ, որովհետեւ իրականում Ադրբեջանի քաղաքական խոսքում առանձնապես որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն ագրեսիան, որ կար նախկինում եւ դրսեւորվում էր տարբեր կերպ, կա նաեւ հիմա: Հենց դրա մասին ենք մենք պարբերաբար բարձրաձայնում խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, որ Ադրբեջանի քաղաքական դիսկուրսը, հռետորաբանությունը չի փոխվում: Սա կարեւոր եւ անհրաժեշտ պայմաններից մեկն է խաղաղության համար: Այսինքն ես համաձյն չեմ, որ հեղափոխությունից հետո է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը նման ձեւով դարձել: Միշտ այդպես է եղել եւ ցավոք չի փոխվել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետամուտ լինենք եւ գնանք այն ճանապարհով, որը մատնանշել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ