News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մալթայի կառավարությունը եւ խորհրդարանական խմբակցության անդամները արտահերթ հավաքվել են՝ կապված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով զարգացումների առիթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Times of Malta-ին։

«Իրավիճակը ծայրահեղ լուրջ է»,- նշել է Մալթայի փոխվարչապետ Քրիս Ֆեռնը։ Հանդիպման պաշտոնական օրակարգը չի հրապարակվել։ Պարբերականը հավաստիացնում է, որ հիմնական թեմաներն են լինելու ներում խնդրելը գործարար Յորգեն Ֆենեկի համար, որը կալանավորվել էր սպանությանը մասնակցության կասկածանքով, եւ քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված է Քիթ Շեմբրիի հրաժարականով ու ձերբակալությամբ, որը գլխավորում էր երկրի վարչապետի աշխատակազմը։

Քիթ Շեմբրին հրաժարական է տվել նոյեմբերի 26-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Յորգեն Ֆենեկի հետ նրա հնարավոր ֆինանսական կապերի մասին։ Հաջորդ օրը նա ձերբակալվեց կղզեպետության ոստիկանության կողմից։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Մալթայի ոստիկանությունը հայտարարեց, որ ազատ է արձակում քաղաքական գործչին։

Գործարար Ֆենեկը կալանավորվել է անցած շաբաթ, սպանության գործով, բայց հետագայում նրան ազատ են արձակել գրավի դիմաց։ Նա ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ է։ Թերթի տվյալներով՝ գործարարը գործարք է կնքել քննության հետ եւ համաձայնել քննությանը տեղեկություն տրամադրել Քիթ Շեմբրիի եւ գործով մյուս ֆիգուրանտների մասին՝ նախագահական ներման դիմաց։

Դաֆնե Կարուանա Գալիցիան զբաղվում էր  Մալթայի իշխանական շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությամբ։ Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, 2017 թվականի փետրվարին լրագրողուհին իր բլոգում գրել էր, որ 17 Black ընկերությունը, որի սեփականատերն է գործարար Ֆենեկը, կապված է Մալթայի քաղաքական շրջանակների հետ։ Նրա մեքենան պայթեցվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, լրագրողը զոհվել է տեղում։ Չնայած իշխանությունների խոստումներն՝ պատժել մեղավորներին եւ հետաքննության համար հրավիրել ԱՄՆ ՀԴԲ-ին, հանցագործությունն առայժմ բացահայտված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ