News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն,...
Սյունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է. Գորիսում եւ Սոթք-Քարվաճառ հատվածում մառախուղ է
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Ե՞րբ կավարտվի Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը. Նոր տեխնոլոգիա է կիրառվում
Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում...
Վարդենյանց լեռնանցքում բուք է. 5 մարզերի ճանապարհերին մերկասառույց է
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են…
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում՝ Տավուշ, Սյունիք, Լոռի, Կոտայք, Գեղարքունիք
Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ձյան եւ մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար...
Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները
Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երեւան-Գյումրի գնացքի ուղեւորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը...