News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ սուպեր նախարարը ոչնչացվեց, նա արդեն քաղաքական դիակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Ես զարմանում եմ՝ ժողովրդի անունից շարունակ խոսող իշխանությունը, որը փողոցներ փակելով եկավ իշխանության եւ հայտարարեց, որ Հայաստանի յուրաքանչյուր ոք երկրի վարչապետ է, եւ շարունակ խոսում է ժողովրդի անունից, այսօր այսպիսի քայլի դիմեց։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի սուպերնախարարին բարեկիրթ ձեւով մեր երիտասարդներն իրենց պահանջները ներկայացրին՝ բովանդակային քննությամբ, հիմա ապշեցուցիչ ու ծիծաղելի է նման անհարգալից վերաբերմունքը։ Թաքնվել հարյուրավոր ոստիկանական պատնեշի հետեւում՝ ծիծաղելի է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ ԿԳՄՍ նախարարը բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսելու քաջություն չի ունեցել. «Ինձ համար ԿԳՄՍ սուպեր նախարարը ոչնչացվեց, նա արդեն քաղաքական դիակ է։ Նրա չներկայանալը, այսպիսի պահվածք դրսեւորելը ողորմելի է ու ճղճիմ։ Անհամաչափության հարց անգամ չկար, 20 ցուցարար էր եւ հարյուրավոր ոստիկաններ։ Ուղղակի զավեշտ է սա, արդյոք իշխանությունը վախեցա՞ծ է անզեն երեխաներից։ Նրանք արժեքների պաշտպանության համար էին պայքարում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն Սարգսյան փողոցից ՀՅԴ երիտասարդներից 19 հոգի բերման է ենթարկվել Երեւանի Կենտրոնի բաժին, հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ