News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան հանրությունում «արդարության հզոր պահանջարկ կա», ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Այդ պահանջարկը վերածվել է այդ թվում եւ տարբեր ակցիաների։ Ինքնին, հավանաբար, սա միանգաման նորմալ է։ Հարցը միայն մեկն է. մենք ձեզ հետ միասին հիանալի հասկանում ենք, որ ոչ սոցիալական ցանցերում, ոչ հրապարակում նման խնդիրները լուծելը հնարավոր չէ։ Կարելի է ասել սեփական կարծիքը, դա միանգամայն նորմալ է, բայց կարծիքի մասին ասել պետք է գործող կանոններով նախատեսված կարգով»,- ասել է Մեդվեդեւը։

Պատասխանելով հաղորդավարի ակնարկին, որը հիշեցրեց Մոսկվայում լրագրող Իվան Գոլունովի եւ դերասան Պավել Ուստինովի կալանավորումից հետո բողոքի ակցիաների մասին, վարչապետն ասաց, որ հետեւել է, թե ինչպես են զարգացել իրադարձություններն այդ գործերի շուրջ, եւ հնարավոր է համարել «վրիպումներն իրավապահ մարմինների աշխատանքում»։

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, դուք հիշատակեցիք մի երկուսը, պետք է պարզապես պարզել ամեն ինչ տառացիորեն։ Այստեղ չկա աբստրակտ արդարադատություն, այն բացարձակ կոնկրետ է»,- ասել է Մեդվեդեւը։

Միեւնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ զանգվածային ակցիաների ացնկացման կանոններին պետք է հետեւել անկախ այն բանից, թե դուր են գալիս դրանք, թե ոչ։

«Այլապես մենք  կարող ենք հայտնվել շատ վտանգավոր իրավիճակներում, որոնք մեր երկրում կարող են առհասարակ վերածվել վատ խնդրի։ Այն, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններն» են, մեզ մոտ տեսականորեն կարող է վերածվել խռովության, «անիմաստ ու անողոք»։ Եվ այս մասին պետությունը պետք է մտածի»,- ասել է կառավարության ղեկավարը։

Միեւնույն ժամանակ, Մեդվեդեւը  նշել է, որ «իրավաբանորեն թույլատրված ակտիվությունը ոչ միայն թույլատրելի է, այլեւ անհրաժեշտ, քանի որ պետությունը պետք է որսա հասարակության տրամադրությունները։

Նոյեմբերի վերջին Սոցիալ-աշխատանքային իրավունքների կենտրոնը (ՍԱԻԿ) տեղեկացրեց, որ իր մասնագետները գրանցել են բողոքի ակցիաների ռեկորդային թիվ վերջին մի քանի տարում։ ՍԱԻԿ տվյալներով՝ Ռուսաստանում ամեն տարի տեղի է ունենում 1,2 հազարից մինչեւ 1,5 հազար փողոցային բողոք, բայց ընթացիկ տարում արդեն առաջին ինն ամիսներին տեղի է ունեցել 1443 նման ակցիա, այդ թվում 580-ը երրորդ եռամսյակում։

Հոկտեմբերի վերջին Քաղաքական եւ տնտեսական հաղորդակցությունների գործակալությունը (ՔՏՀԳ) կանխատեսել է, որ Ռուսաստանում բողոքի ակցիաների թիվը կարող է աճել, իսկ սոցիալական բողոքները երկրում կքաղաքականացվեն։ ՔՏՀԳ գնահատականով՝ բողոքի օրակարգում ներգրավվում են քաղաքականությունից ավելի հեռու մարդիկ, քանի որ տարբեր խմբերը միավորվում են իրենց պահանջների երկարատեւ չբավարարման պայմաններում։

Մեկնաբանելով ՍԱԻԿ եզրահանգումները՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում չեն նկատել բողոքի տրամադրությունների աճ։ «Ոչ, դա սովորական ֆոն է, միշտ եղել է. որոշակի հասարակական արձագանք այս կամ այն իրադարձությանը։ Բայց միշտ եղել է»,- ասել է Պեսկովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ