News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակներում վերջինս հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվեց հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կատարվեց Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելեց Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպեց հոգևոր առաջնորդի հետ: Այդ մասին նշվում է Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում։

Դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Քաղաքապետը ողջունեց ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրեց ս․թ․ նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկեց Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ