News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, շարունակվում է  գործով ամբաստանյալների հարցաքննությունը։ Ըստ դատակոչի ցուցակի՝ հարցաքննվում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը։ Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

Հարցաքննվողը հայտարարեց, որ իրեն նախաքննության ժամանակ ստիպել են, որպեսզի 2016 թվականի ամռանը ՊՊծ գնդի գրավման հետեւանքով ոստիկանների սպանության մեղադրանքն ընդունի.

«Ես երբ ասել եմ նախաքննության ժամանակ, թե ես եմ արել սպանությունը, այն նպատակով էր, որ ես վախենում էի, տղաների նկատմամբ սպառնալիք կար, որպեսզի տղաների նկատմամբ վախի մթնոլորտը քչացնեի։ Տղաներին նախաքննության ժամանակ պատադրում էին, որ այս կամ այն բանն ասեն, հակառակ դեպքում այս կամ այն հոդվածը կդնեն։ Ճնշելով ցուցմունքներ էին կորզում։ Նախքան մեր զենքերի վայր դնելը հեռուսատատեսությամբ արդեն տեսնում էինք, որ մարդիկ ասում էին՝ տարել ենք այնտեղ... Վանեցյանի հայտարարությունից հետո եմ իմացել, որր Տեփանոսյանը մահացել է»։

Նա պատմեց, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանին «Սասնա ծռերի» անդամները չեն սպանել. «Սպանել այնպիսի մարդու, որ հարգանք ուներ ոստիկանության շրջանում։ Ոստիկաններից ոչ ոք չէր պատրաստվում գրոհել։ Այդ միջոցներով փորձում էին ոստիկաններին հրահրել մեր դեմ։ Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն»։

Պաշտպան Տիգրան Եգորյանն էլ Սմբատ Բարսեղյանին հարցրեց, թե ՊՊԾ գնդի ներսում ոստիկանի եւ Սմբատ Բարսեղյանի հանդիպումն ինչպե՞ս է տեղի ունեցել, Բարսեղյանը նկարագրեց. «Շենքի գլխավոր մուտքում կանգնած էի ես, ինքը նեղ միջանցքից գալիս էր դեպի ինձ։ Նրան հորդորում էի, որ չկրակեր, ասում էի՝ մի կրակիր, քեզ ոչ մի բան չի պատահի, սակայն ինքը շարունակում էր կրակել։ Գնացել եմ լայն միջազնցքի հետնամաս, եւ արդեն ինձ տեսանելի չէր, կրակել եմ գլխավոր մուտքի դիմացի լայն պատի ուղղությամb»։

Նա նշեց, որ կրակել է պատի ուղղությամբ, որպեսզի զգուշացնի ոստիկանին՝ իրենք նույնպես զինված են։

Ամբաստանյալը պատմեց, որ հնչած կրակոցներից հետո խմբի անդամները տեսել են ոստիկանին արյունոտված, փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն ոստիկանն այլեւս չէր շնչում։

Նշենք, որ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել վերագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը…
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին հրապարակվում է դատախազների մեղադրական ճառը
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու…
Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց ՊՊԾ գնդում զոհվածների հիշատակին
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը մուտք էր գործել Ոստիկանության ՊՊԾ գունդ...
Չորս տարի է՝ տղերքը չկան. տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել. Վադիմիր Գասպարյան
Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միեւնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք…
Սեդրակ Նազարյանն ասաց՝ Պավլիկին թուրքերը չխփեցին, դուք խփեցիք. Գագիկ Եղիազարյանի ցուցմունքը
Այդ պահին տղաներից շատ մարդ չկար, առաջինը ես ու Արամ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեցինք գնալու ու բերելու սայլակները…
Օսիպյանին ասել եմ՝ նրանք ձեզ չեն խնայի, ձեզ կսպանեն, որ դա էլ մեզ վրա գցեն. Գագիկ Եղիազարյանի ցուցմունքը դատարանում
Ուզում էին հասկանալ՝ արդյոք մենք կնահանջե՞նք այդ զրահատեխնիկան տեսնելով…