News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է Դամասկոսյան վարդը ոչ նյութական ժառանգության ցանկում, տեղեկացրել է կազմակեպությունն ու Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դամասկոսյան վարդը մշակելու մեթոդները Մարախ գյուղում եւ դրան ուղեկցող արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: Գյուղը տեղակայված է Դամասկոսից 65 կմ հյուսիսում՝ լեռնային տեղանքում:

Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին շնորհավորել է սիրիացիներին այդ փաստի առթիվ եւ մանրամասնել, որ կազմակերպությունը ներառել է այդ օբյեկտն իր ցանկում ոչ նյութական ժառանգությունը պահպանելու հարցով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը գտվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում:

Վարդը կիրառվում է տարբեր նպատակներով. կոսմետիկա, եթերային յուղեր, դեղորայք, ինչպես նաեւ մուրաբաներ եւ ջեմ պատրաստելու համար: Դամասկոսի շուկաներում առանձնակի սիրված է վարդի թերթիկներով թեյը, որը, վաճառողների պնդմամբ, բարենպաստ է ազդում շնչառական համակարգի վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ միայն Մարախ գյուղում սեզոնի ընթացքում հավաքվում է շուրջ 60-70 տոննա վարդի թերթիկներ: Արտադրանքն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ:

Ծաղկման շրջանը սկսվում է մայիսին, երբ ամեն տարի անցկացվում է դամասկոսյան վարդի փառատունը:

Վարդի թերթիկների մշակմամբ զվաղվող արտադրողները տարածում են իրենց արտադրանքը «Դամասկոսյան վարդ. ավելի արժեքավոր է, քան ոսկին եւ ավելի երկարատեւ է, քան նավթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ