News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հայտնաբերել են կետերի նախնու մնացորդները, որը կարող էր ապրել ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում: Խոսքը վերաբերում է պրոտոցետիդ կետի մասին, որը գոյություն է ունեցել շուրջ երեսունհինգ միլիոն տարի առաջ, գրում է Planet- today-ը:

Ներկայումս ոչնչացված ցեղատեսակը պրոտոցետիդն է, որոնց ներկայացուցիչները դեռեւս պահպանել են լավ զարգացած առջեւի եւ հետեւի վերջույթները: Այդ ամֆիբիաների մնացորդները հաճախակի հայտնաբերում են Ամերիկայում, Ասիայում եւ Աֆրիկայում:

«Ի տարբերություն ժամանակակից կետերի՝ դրանց հեռավոր նախնիները դեռեւս փորձում էին յուրացնել օվկիանոսը: Դրանց մոտ պահպանվել էին վերջույթները, որոնց միջոցով կարողանում էին տեղաշարժվել ցամաքում: Ավելի վաղ համարվում էր, որ պրոտոցետիդներն ամբողջովին վերացել էին շուրջ քառասուն միլիոն տարի առաջ, սակայն նոր գտածոն մատնանշում է, որ այդ կենդանիները ապրել են ավելի ուշ շրջանում եւս»,-պատմում են Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) հնագետները:

Մնացորդները պատկանում են Aegicetus gehennae-ին, որն առաջին անգամ հայտնաբերվել էր 2007 թվականին Եգիպտոսում՝ այսպես կոչված «Կետերի հովտում»: Ներկայումս գիտնականներին հաջողվել է երկու երրորդով վերականգնել հնագույն կետի տեսքը:

«Որձ կետի երկարությունը կազմել է 370 սանտիմետր, իսկ դրա քաշը՝ շուրջ 900 կիլոգրամ: Ջրում տեղաշարժվելու համար նա կատարում էր ալիքաձեւ շարժումներ ժամանակակից կոկորդիլոսների նման»,-նշում են հետազոտողները՝ հավելելով, որ նոր հայտնաբերված ոսկորները թույլ կտան ավելի լավ հասկանալ կետերի էվոլյուցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ