News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ուղղություններն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով մեր երկրի ներդրումային ու մրցակցային առավելությունները՝ նշել է, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկների միջև գործարար շփումների ակտիվացման համար:

Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ իրենց կառույցը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել Հայաստանի համապատասխան կառույցների հետ:

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային...
Ավստրալիան արգելափակել է չինական ներդրումները հազվագյուտ հողերի մետաղների ընկերությունում
Օգոստոսին Yuxiao հիմնադրամը դիմել էր օտարերկրյա ներդրումների հարցերով խորհրդին․․․
Շուտով հնդկական ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում. Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար
Վերջին երկու տարիներին ակտիվորեն խորացել է հայ-հնդկական բարեկամությունը…
«Volkswagen»-ը Իտալիայից խնդրում է ավելի շատ ԵՄ միջոցներ տրամադրել՝ էլեկտրական մեքենաների մեջ ներդրումների համար
Հարցերը քննարկվել են փետրվարի 7-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Volkswagen-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեի հանդիպման ժամանակ․․․
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենին
Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի...
Համաշխարհային ներդրողները խուսափում են Մեծ Բրիտանիայից․ CBI-ի ղեկավար
«Փողը գնում է Մեծ Բրիտանիայից։ Խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն»․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ