News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերևի 16–ին, ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք իր պատասխանատու պաշտոնին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավել խորացնել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները: Փոխվարչապետը, նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է այդ փաստի կարևորությունը մեր երկրի համար և շեշտել, որ համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է իրացնել բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում չօգտագործված ներուժը, և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ