News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը 80 «կողմ», 1 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրել է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգման մասին արձանագրությունը։

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, արձանագրությունում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանն աջակցելու է երկրի անվտանգության ապահովմանը, ինչն ավելի է կոնկրետացնում գործող այն նորմը, որ Ռուսաստանը պաշտպանում է նախկին Խորհրդային Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Նրա խոսքով, սրանով շրջանառությունից հանվում է միտքն այն մասին, որ ռուսական ռազմաբազան կոչված է Հայաստանի սահմանները պաշտպանել միայն Իրանի եւ Թուիրքիայի մասով։

Բացի այդ, ընդգծեց փոխնախարարը, փաստաթուղթը նախատեսում է, որ Ռուսաստանը Հայաստանին  ապահովելու է մարտական ժամանակակից տեխնիկայով եւ զինամթերքով։ Արա Նազարյանի խոսքով, փաստաթղթի հիմնական կետը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետները 25-ից 49 տարի երկարաձգելն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ