News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-Հայաստան համագործակցությունը  երբեւէ  այսքան սերտ եւ արդյունավետ չի եղել, որքան հիմա: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 12-ին հրավիրել է Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստի ժամանակ:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը, որը տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում, վարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա շեշտել է, որ 9-րդ նիստը կնպաստի միջգերատեսչական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդատվական խմբի հարաբերությունների խորացմանը: Այս հանդիպումը թույլ կտա միջգերատեսչական հանձնաժողովին ԵՄ Խորհրդատվական խմբի հետ համատեղ սկսելու հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն առնչվող ծրագիրը` բաղկացած ամենամսյա քննարկումներից, որոնք առնչվելու են ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման խնդիրներին: Առաջին քննարկումը տեղի կունենա ապրիլի 29-ին «Մտավոր սեփականության իրավունք» թեմայով:

Երկու ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ԱԳ փոխնախարար Կ. Ղազինյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ուղղությամբ տարված աշխատանքների մասին, իսկ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամները ներկայացրին 2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները:

ԵՄ Խորհրդատվական խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն  ներկայացրել է խորհրդատվական խմբի 3-րդ փուլի խնդիրները եւ նախատեսվող գործողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ