News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն պահից, երբ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնեց Ստյոպա Սաֆարյանը, արդեն 4 անդամ լքել է այդ կառույցը՝ փաստացի հրաժարվելով աշխատել նրա ղեկավարության ներքո: Եվ, ամենայն հավանականությամբ, «ինքնաբացարկների» այդ շքերթը կշարունակվի: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը: «Հարություն Մեսրոպյանից, Լարիսա Ալավերդյանից, Արման Ղուկասյանից եւ Ծովինար Վարդանյանից հետո հերթում է Արծրուն Պեպանյանը: Նա դեռեւս հստակ չի որոշել, Պեպանյանը կորոշի հերթական նիստից հետո, երբ կհասկանա ՀԽ-ում տրամադրությունները: Սակայն, թերեւս, ֆեյսբուքում Ստյոպա Սաֆարյանի հետ կարծիքների փոխանակումը եւս իր ազդեցությունը կունենա: Պեպանյանը Սաֆարյանին զգուշացրել է «Հանրային խորհրդի մասին» օրենքը պահպանելու անհրաժեշտության եւ քաղաքական չեզոքության սկզբունքը չխախտելու մասին: Իսկ վերջինս պատասխանել է, թե, իբր, օրենքը խախտել է Վազգեն Մանուկյանը, իսկ ինքը օրենք չի խախտում, եւ որ «քաղաքական չեզոքությունը չի ենթադրում քաղաքական անսեռություն»: Շաբաթվա սկզբին ՀԽ-ն լքած Լարիսա Ալավերդյանի կարծիքը համընկնում է Պեպանյանի կարծիքի հետ: «Հանրային խորհուրդն այսքան ժամանակ արդյունավետ է աշխատել՝ չնայած պատշաճ պայմանների բացակայությանը, սակայն անհասկանալի է, թե ինչու է վարչապետը նեղացել Վազգեն Մանուկյանից եւ չի պատասխանում նրա զանգերին: Նոր նշանակմամբ ՀԽ-ում աշխատանքային ռեժիմը վերականգնվել է, սակայն հավանական է, որ դա իմիտացիոն բնույթ կկրի»,- կարծում է Ալավերդյանը: Հատկանշական է, որ հեռանալով ՀԽ-ից, որտեղ նա զբաղեցնում էր քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Ալավերդյանը հրաժարվեց գնահատական տալ Սաֆարյանի նշանակմանը: Սակայն բացահայտ ակնարկեց՝ «Կցանկանայի Ստյոպա Սաֆարյանի մասին պահպանել այն կարծիքը, որն ունեի, երբ նա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր էր: Մարդիկ, որոնք միայն հիանում են, այդ իշխանություններին տանում են դեպի կործանում»: Երեկ եւս երկու անդամ լքեցին այդ կառույցը՝ հրաժարվելով աշխատել Սաֆարյանի ղեկավարության ներքո»,- նշում է թերթը:   

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի»-ում   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ