News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եթե առաջնորդվենք այն ենթադրությամբ, թե առանց ինչ-որ մարդկանց իմացության իրենց անունն է գրվել երկրորդ նախագահին ազատ արձակելու կոչ անող մշակույթի գործիչների ցուցակում, ապա ինչո՞ւ 60, ոչ թե 360, այսինքն ինչ-որ սկզբունքով է այդ նախաձեռնությունն իրականացվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի մշակույթի գործիչների կոչին։

Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք նպատակահարմեր չեն գտել միանալ այդ կոչին.

«Հիմնականում պատճառ է բերվել, որ ոչ թե համաձայն չեն գաղափարին, այլ որ չեն ուզում լինել այն վիճակում, որում հայտնվեցին այս ցուցակում ընգրկված մարդիկ։ Իշխանության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսվեց այս ատելության արշավը։ Ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է հայտարարությանը միանալը եւ որոշ մարդկանց համար բառախաղ դարձավ, թե ինչ-որ մեկն ասել է, որ ինքը թղթի տակ չի ստորագրել։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել այն մարդկանց, որոնք գիտակցելով, որ նման հարձակում է լինելու, բայց միեւնույն ժամանակ անտեսելով այդ ամենը, միացել են այս հայտարարությանը»։

Նրա խոսքով՝ բացի մամուլում շրջանառվող անուններից կան մարդիկ, որոնց նկատմամբ եւս ճնշումներ են գործադրվել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

«Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են զանգել որոշ մշակութային գործիչների եւ ամոթանք տվել կամ վատ դրության մեջ դնել»,– ասել է Լեւոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս վարքը նորություն չէ, քանի որ իշխանությունը չի կարողանում այլ կարծիք հանդուրժել. «Իշխանությունների այս ջղաձիգ ռեակցիան նորից գալիս է ապացուցելու ատելությունն ու այլակարծության հանդեպ այս գրոհը։ Ամեն մեկը գտնում է, որ ինքը կարող է կարծիք արտահայտել, բայց մի մարդ, որ կյանքում շատ բան է  արել, կայացած մարդ է, ունի հսկայական լսարան ու չպե՞տք է կարծիք արտահայտի։ Այդ արշավն ուղղորդված է, սա հանրային պահանջ չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ