News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանի կորուստը չի թուլացնի Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում հայրենական պատերազմ վարող ժողովուրդների հաղթելու ցանկությունը, եւ այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող բոլոր ազատատենչ ժողովուրդներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԱՄՆ զինված ուժերը սույն թվականի հունվարի 2-ին օդային հարվածներ են հասցրել Բաղդադի օդանավակայանին՝ խոցելով մի շարք թիրախներ, այդ թվում նաեւ ավտոմեքենա, որում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Նա զոհվել է։

Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Օդային այդ հարձակումից օրեր առաջ ամերիկյան օդուժի կողմից հարվածներ հասցվեցին Իրաքում եւ Սիրիայում գտնվող «Քաթա իբ Հըզբոլա» զինված խմբավորման հրամանատարական կետերին եւ զինապահեստներին:

Գեներալ Սուլեյմանին վերջին մի քանի տարիներին Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր եւ հանդիսանում էր Իսլամական Դիմադրության ճակատի իրական ղեկավարը եւ հաղթանակի խորհրդանիշը։

2003 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զինված ուժերը եւ նրա դաշնակիցները ներխուժեցին ինքնիշխան Իրաքի, իսկ 2011 թվականին՝ ինքնիշխան Սիրիայի տարածք, ԱՄՆ-ի Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների կողմից փաստացիորեն ռազմական եւ ֆինանսական աջակցություն ստացող, իսկ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված Իսլամական պետություն եւ Ալ-նուսրա կազմակերպությունները, կատարելով իրենց տերերի հրամանները, Իրաքում եւ Սիրիայում ավերել են հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր, սպանել հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, միլիոնավոր մարդկանց դարձրել փախստական, իսկ տասնյակ միլիոնավորների՝ պատանդ: Հայրենիքի ազատագրման համար այդ պատերազմում իրենց հավատակիցներին բարոյական, ռազմական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Իրաքի եւ Սիրիայի ազատատենչ քաղաքացիները տարիներ շարունակ զենքը ձեռքին կռվում են իրենց երկրները օկուպացրածների, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ իսլամ արմատականների դեմ, որոնք այդ ժողովուրդների նկատմամբ իրականացնում էին պետական ահաբեկչություն, որը բոլոր ժամանակներում եղել է դատապարտելի խաղաղասեր ժողովուրդների եւ պետությունների կողմից:

20-րդ դարի սկզբին պետական ահաբեկչության զոհ դարձավ նաեւ հայությունը, երբ նրա մի մասը ենթարկվեց ցեղասպանության ու հայրենազրկման Թուրքիայի իշխանությունների կողմից: 31 տարի առաջ Արցախում բնակվող հայության նկատմամբ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի իշխանությունները եւս փորձեցին պետական ահաբեկչություն իրականացնել արցախահայության նկատմամբ, ինչը ձախողվեց հայ ժողովրդի հերոսական պայքարի, նվիրման եւ բարի կամք դրսեւորած երկրների կողմից հումանիտար օգնության շնորհիվ:

Այսօր մեծ է վիշտը Իրանի իշխանությունների եւ քաղաքացիների, Իրաքի, Սիրիայի եւ այն երկրների քաղաքացիների մոտ, ովքեր պայքարում են ազատության, օտարի լծից ազատագրվելու եւ իրենց երկրներում ինքնիշխանությունը վերականգնելու համար:

Համոզված ենք, որ այդ կորուստը չի թուլացնի Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում հայրենական պատերազմ վարող ժողովուրդների հաղթելու ցանկությունը, եւ այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող բոլոր ազատատենչ ժողովուրդներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում կմնա միայն այդ երկրի իշխանությունների համաձայնությամբ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն այդ երկրի կառավարության հետ բանակցություններ է վարում իր առաքելության ապագայի շուրջ…
ԱՄՆ-ն Թուրքիային եւ Ռուսաստանին դժգոհություն է հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ
«Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս:
Բեյրութում ավելի քան 170 մարդ է տուժել ոստիկանների եւ ցուցարարների բախումների ժամանակ
Նրանցից 24-ին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացյալին օգնություն է ցուցաբերվել տեղում…
ԱՄՆ-ն հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին տեղեկությունը
Տեղեկությունը, որ ԱՄՆ-ն սկսել է Իրաքի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներից իր զորքերը դուրս բերել, իրականությանը չի համապատասխանում…
Բեյրութի կենտրոնում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ
Ցուցարարների խումբը փորձ է ներխուժել Պլյաս Էթուալի վրա գտնվող Խորհրդարանի շենք...
ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զորքերն Իրաքից
ԱՄՆ ուժերը սկսել են դուրս բերել իրենց զորքեր Իրաքի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներից...