News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Honda-ն կդառնա առաջին ճապոնական ավտոարտադրողը, որը շուկա բաց կթողնի ավտոմատացման երրորդ մակարդակով անվարորդ տրանսպորտ:

Երրորդ մակարդակի տեխնոլոգիաների վրա հիմնված անվարորդ ավտոմեքենաների վաճառքը նախատեսված է ընթացիկ տարվա կեսին, փոխանցում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ գերմանական Audi ավտոընկերությունը Ճապոնիայում արդեն վաճառում է երրորդ մակարդակի անվարորդ տեխնոլոգիաներով մեքենաներ: Խոսքը 2018-ի մոդելային տարվա A8 նոր սեդանի մասին է, որը դարձել է ինքնավարության երրորդ մակարդակի համակարգով աշխարհում առաջին սերիական ավտոմեքենան:

AI Traffic Jam Pilot կոչվող համակարգը Audi A8-ին թույլ է տալիս անվարորդ ռեժիմում ընթանալ 60 կմ/ժամից ոչ արագ: Գերմանական ընկերությունում իրենց մշակումը դիրքավորում են որպես խցանումներում վարորդի օգնական:

Honda-ի նոր ավտոմեքենան, որը լայն հանրությանը հասանելի կդառնա 2020 թվականին, կկարողանա անվարորդ ռեժիմում լինել միայն երթեւեկության փոքր արագությամբ ճանապարհներին կամ խցանումների մեջ: Հիմա ավարտվում են թեստավորման վերջին փուլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ