News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ը բացել է թեժ գիծ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի  զոհերի հարազատներին օգնելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նա տեղեկացրել է, որ թեժ գիծը ստեղծվել է զոհվածների ընտանիքներին օգնելու համար քաղաքական միջոցառումների շրջանակում:

«Դեսպանատներին նաեւ հորդորել են ցուցաբերել աջակցություն զոհերի ընտանիքներին եւ ընկերներին»,-իր միկրոբլոգում գրել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ