News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորի Ուսանողական 14 հասցեում գտնվող հանրակացարանում հունվարի 10-ին բռնկված հրդեհից հետո 29-ամյա Արմինե Թումասյանը իր 6 և 9 տարեկան երեխաների հետ անելանելի դրության մեջ է հայտնվել։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ միայնակ մայր է, արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված է, հանրակացարանում բնակվում էր երկու որդիների հետ։ Հրդեհի պահին տանը ոչ ոք չի եղել։ Ինքն աշխատանքի է եղել, աշխատում է կարի ֆաբրիկայում, 9-ամյա որդին դպրոցում է եղել, իսկ 6-ամյա որդին՝ մայրական տատիկի մոտ։ Զանգով են տեղեկացրել, որ սենյակն ամբողջությամբ այրվել է․ «Ամբողջովին մոխրի մեջ է։ Այրվել է ամեն ինչ, երեխայի գրքերը, հագուստը, տան գույքը, ամեն ինչ»,-ասաց Արմինե Թումասյանը։

Նա պատմեց, որ հիմա բնակվում է հարազատների տանը, մեծ որդին առողջական խնդիրներ ունի, իսկ 6-ամյա տղան իր մեջ պարփակվել է, մի քանի օր է՝ ոչինչ չի խոսում․ «Մեծ տղաս փոքր ժամանակ ուղեղի ցնցում է ստացել, նյարդային է, ամեն բանից բռնկվում է»։

Քաղաքապետարանում նրանց խնդրի մասին տեղյակ են, ասել են լավ կլինի, բայց կինը հուսահատված է՝ քանի օր է՝ ոչ մի լուր չկա, ասում է՝ շատ ծանր վիճակում է, եթե խնդրին լուծում չտրվի, պատրաստվում է դիմել ծայրահեղ քայլերի։

Տպել
Ամենաշատ