News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատարը ուզում է միջնորդական դեր կատարել՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Մերձավոր Արեւելքում լարվածության սրման հետ կապված։ Այս մասին Իրաքի արտգործնախարար Մուհամմեդ Ալ Խակիմի հետ Բաղդադում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արտգործնախարար Մուհամմեդ Բին Աբդուլռահման Ալ Տանին։

Նրա խոսքերով՝ Կատարը լարվածությունը թուլացնելու նպատակով կապեր է հաստատում տարածաշրջանային եւ միջազգային երկրների հետ։ «Կատարը մի քանի բարեկամ երկրների հետ փորձում է նվազեցնել լարվածությունը։ Մենք միջազգային կապեր ենք հաստատել լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Այսօր մենք տեսնում ենք լարվածության նվազման նշաններ եւ հուսով ենք, որ դա կշարունակվի»։

«Մենք քննարկել ենք լարվածության նվազման ուղիները մեր տարածաշրջանում, եւ Իրանում ու Ամերիկայում մեր բարեկամների հետ ընդհանուր ու համատեղ ջանքեր ենք գործադրում»,- ասել է Ալ Խակիմը։

Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ